ԱԱննա Ավետիսյան

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 290 000 մարդ. ապաքինվածների թիվը գերազանցել է 1,6 մլն-ը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 290 000 մարդ. ապաքինվածների թիվը գերազանցել է 1,6 մլն-ը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 292 893 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:

Նշվում է, որ այս պահին վարակված է 4,342,345 մարդ, նրանցից ապաքինվել է 1,602,441-ը, ակտիվ վարակակիր է 2,447,011-ը:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Միացյալ Նահանգներում վարակված է 1,408,636 մարդ: ԱՄՆ-ին հաջորդում են Իսպանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը:

Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն նույնպես առաջին տեղում է՝ 83,425 մարդ: Հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ ավելի քան 32 000, Իտալիան՝ ավելի քան 30 000, Ֆրանսիան և Իսպանիան՝ երկուսն էլ ավելի քան 29 000 մարդ:  

Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորանավիրուսը համավարակ է հայտարարել: Այն տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում