ՄՄարի Կոստանյան

Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Հռոմի Պապն աղոթել է նրանց համար. Reuters

Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Հռոմի Պապն աղոթել է նրանց համար. Reuters

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար: Կաթոլիկ աշխարհի հովվապետը նշել է, թե համավարակի ճգնաժամի ընթացքում որքան կարևոր նշանակություն ունի նրանց աշխատանքը՝ կառավարություններին հորդորելով ավելի շատ ներդրումներ անել առողջապահության համակարգերը բարելավելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Ամեն օր մենք ականատես ենք լինում առողջապահության ոլորտի աշխատակիցների զոհողությունների ու արիության վկայություններին, հատկապես՝ բուժքույրերի, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով, ինքնազոհաբերությամբ, դիմացինի հանդեպ սիրո և պատասխանատվության մեծ զգացումով օգնում են վարակված հիվանդներին՝ նույնիսկ վտանգելով սեփական առողջությունը»,- հայտարարել է Հռոմի Պապը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:

Ֆրանցիսկոս Առաջինը հայտնել է, որ համավարակը մարդկությանն օգնել է վերաբացահայտելու բուժքույրերի հիմնարար դերն առողջապահության ոլորտում: Հռոմի Պապի խոսքով՝ բուժքույրերն արժանի են ավելի բարձր գնահատանքի և աշխատանքային պայմանների բարելավման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում