ՆՆարե Ոսկանյան

ԱՀ Շահումյանի շրջանում վարակակիրների շփման շրջանակը ճշտված է․ Արցախի ԱՆ

ԱՀ Շահումյանի շրջանում վարակակիրների շփման շրջանակը ճշտված է․ Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝  նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով թեստավորվել է 75 մարդ, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՀ պարետի որոշումներով, սահմանափակումներ էին մտցվել Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքներում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում:
Տեղեկացնենք, որ առ այսօր իրականացվել է 434 թեստավորում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում