ՄՄարիամ Մխիթարյան

Հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի 20 գյուղ. Interfax

Հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի 20 գյուղ. Interfax

Հորդառատ անձրևներից տուժել են Կախեթի 20 գյուղի բնակիչները: Հունից դուրս է եկել Քաբալի գետը և ծածկել ափամերձ մոտ 15 հազար հեկտար գյուղատնտեսական տարածք, վնասվել են ճանապարհները, հեղեղվել են տների առաջին հարկերն ու նկուղները: Ոչնչացվել են նկուղներում պահվող ապրանքների, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի պաշարները:

Վարարել է նաև Դուրուջի գետը, քանդել մի քանի տուն ու շինություն, ջրով ծածկվել են խաղողի այգիներն ու բանջարանոցային ցանքատարածությունները: Հարյուրավոր ընտանիքներ կմնան առանց բերքի: Փրկարարներն օգնում են տեղի բնակիչներին ջուրը դուրս մղելու հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում