ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան կթուլացնի կարանտինը. ТАСС

Մեծ Բրիտանիան կթուլացնի կարանտինը. ТАСС

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կսկսեն թուլացնել կարանտինը մայիսի 13-ից: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Քաղաքացիներին կթույլատրվի փողոցում զբաղվել սպորտով, արևահարվել, մեքենայով ճանապարհորդել, մարդիկ էլ, որոնք չեն կարող աշխատել տնից, հնարավորություն կունենան վերադառնալ աշխատանքի:

Վարչապետն ընդունել է, որ հաջորդ փուլում՝ հունիսի 1-ից, կբացվեն խանութներն ու դպրոցները, իսկ հուլիսից` որոշ հյուրանոցներ և հասարակական վայրեր: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ համաճարակային իրավիճակի վատթարանալու դեպքում բոլոր բացառությունները չեղյալ կհայտարարվեն, կարանտինը խախտելու համար տուգանքներն էլ կավելանան:

Մայիսի 10-ին Լոնդոնի ոստիկանությունը խոստովանել էր պարտությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կարանտինը խախտողների դեմ պայքարում: Բնակիչներից շատերն անտեսում են իշխանությունների ձեռնարկած միջոցառումները լավ եղանակի պատճառով: Մասնագետները վախենում են, որ կորոնավիրուսի վարակի դեպքերը կարող են աճել, եթե չպահպանվի սոցիալական հեռավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում