ՄՄարիամ Մխիթարյան

Գիտնականները պարզել են, որ օդի ջերմաստիճանը չի սպանի կորոնավիրուսին. Fox News

Գիտնականները պարզել են, որ օդի ջերմաստիճանը չի սպանի կորոնավիրուսին. Fox News

Կորոնավիրուսի համաճարակը դժվար թե դադարի ամառվա տապի սկսվելուց. այս կարծիքին են կանադացի գիտնականները:

Տորոնտոյի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում և Կանադայում վարակի ավելի քան 375 հազար դեպք և չեն բացահայտել կապ օդի ջերմաստիճանի և վարակի տարածման միջև: Պարզվել է, որ +25-ից բարձր ջերմաստիճանում վարակի դեպքերը յուրաքանչյուր աստիճանի հետ նվազում են ընդամենը 1,5%-ով:

Պրոֆեսոր Դիոն Գեսինկը նշել է, որ «համաճարակը հնարավոր է դադարեցնել միայն առողջության ոլորտի ձեռնարկած միջամտություններով»:

«Բարձր ջերմաստիճանը և խոնավությունը կարող են չափավոր նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման արագությունը, բայց եղանակը երկրորդական դեր է խաղում համաճարակի դեմ պայքարում»,- հավելել է ԱՄՆ-ում MIT Sloan-ի կառավարման դպրոցի մասնագետ Հաջիր Ռահմանդադը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում