ՄՄարիամ Մխիթարյան

Քահանան մեղադրվում է հավատացյալներին կորոնավիրուսով վարակելու համար. Lenta

Քահանան մեղադրվում է հավատացյալներին կորոնավիրուսով վարակելու համար. Lenta

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը տեղի քահանային մեղադրել է 35 հավատացյալի կորոնավիրուսով վարակելու համար:

Ըստ նահանգապետի՝ քահանայի հետ շփվել է 66 մարդ, իսկ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերը հայտնաբերվել են «ընդամենը երեք օրվա ընթացքում»: Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ իշխանությունները խնդրել էին հոգևորականներին՝ ուշադիր լինել և ծառայությունների ժամանակ պահպանել հեռավորությունը, մինչդեռ, Կոնդրատևի խոսքով, շատերը վարակը լուրջ չեն ընդունում և հույսը դնում են Աստծո ողորմածության վրա:

Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսի վարակվածության դեպքերով Ռուսաստանն արդեն երրորդ հորիզոնականում է և առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից: Մեկ օրում գրանցվել է վարակի 11 656 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվն անցնում է 221 հազարը, մահացել է 1900-ից ավելի մարդ, որից 1124-ը՝ Մոսկվայում: Վերջին մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում մահացել է 56 հիվանդ, հաղորդում է РИА Новости-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում