ՄՄարի Կոստանյան

Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել միջուկային գործարքից դուրս գալու համար. РИА Новости

Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել միջուկային գործարքից դուրս գալու համար. РИА Новости

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ միջուկային գործարքից դուրս գալու համար Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«ՄԱԿ-ը պետք է անմիջապես քննարկեր Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկելու հարցը՝ կոչ անելով այդ երկրի կառավարությանը պատասխանատվություն կրել ՄԱԿ-ի կանոնակարգի ու միջազգային նորմերի ակնհայտ խախտմանը հանգեցրած հետևանքների համար»,- հայտնել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆի խոսքով՝ եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երաշխավորի միջուկային համաձայնագրի բոլորի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Հիշեցնենք, որ 2015-ին վեց երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, Իրանի հետ միջուկային համաձայնագիր էին կնքել: Սակայն դրանից երեք տարի անց՝ 2018-ին ԱՄՆ-ը հայտարարել էր գործարքից դուրս գալու մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում