ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ը նախազգուշացրել է համաճարակի հետևանքների մասին. Global Times

ՄԱԿ-ը նախազգուշացրել է համաճարակի հետևանքների մասին. Global Times

Աղքատ պետություններում կորոնավիրուսի տարածումը կարող է կրկնակի հարված հասցնել Միացյալ Նահանգներին և Եվրոպային, եթե նրանք օգնություն չցուցաբերեն զարգացող երկրներին, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուկոկը:

Նա վստահեցրել է, որ աշխարհը դեռ կարող է խուսափել մի իրավիճակից, երբ մեկ տարվա խնդիրը կարող է վերածվել տասնամյա խնդրի՝ կանխատեսված բոլոր հետևանքներով. անկայունություն, միգրացիա, պայմաններ ահաբեկիչների համար:

Ըստ կանխատեսումների՝ աղքատ երկրներում համաճարակը գագաթնակետին կհասնի երեք կամ վեց ամսից: Եվ հենց այդ ժամանակ հարկ կլինի զգալի օգնություն ցույց տալ նրանց:

«Եթե հիմա չգործենք, ստիպված կլինենք պատրաստվել հակամարտությունների, սովի ու մահացության սաստկացմանը»,- ասել է ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 50 աղքատ երկրներում համաճարակի հաղթահարմանն ուղղված օգնության չափը 2 միլիարդ դոլարից հասցրել էր 6,7 միլիարդի: Մարտի վերջին 37 զարգացող երկրներում համաճարակի հաղթահարման համար ՄԱԿ-ին հաջողվել է հավաքել 1 միլիարդ դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում