ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինն ընդունե՞լ է Թրամփի առաջարկը. Reuters

Պուտինն ընդունե՞լ է Թրամփի առաջարկը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինն ընդունել է Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխիչ սարքեր ուղարկելու իր առաջարկը:

Ավելի վաղ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը և նշել, որ կողմերը քննարկել են համաճարակի դեմ պայքարի թեման, նաև` Ռուսաստան բժշկական սարքավորումներ ուղարկելու ամերիկյան կողմի առաջարկը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտվի թոքերի արհեստական օդափոխիչներ մատակարարելու ԱՄՆ առաջարկից:

Ապրիլին էլ Ռուսաստանը վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ին  որպես օգնություն ուղարկեց բժշկական պարագաներ, ինչը Թրամփը անվանեց Ռուսաստանի կողմից չափազանց սիրալիր ժեստ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում