ԱԱրման Գալոյան

Նոր համակարգ՝ սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար

Նոր համակարգ՝ սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020 թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում՝ նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը: 

Արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով վիճակահանությունն իրականացվում է բավական սեղմ ժամկետում, հիմնականում հենց պահանջագրի ստացման օրը, և վիճակահանության արդյունքները սեղմ ժամկետում ներկայացվում են Սնանկության դատարանին և հրապարակվում են Նախարարության կայքում՝ միաժամանակ էլեկտրոնային ծանուցում ուղարկելով սնանկության կառավարչին: 

Սրանով էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը: Կատարված բարեփոխումների արդյունքում էականորեն կրճատվելու է նաև փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, Սնանկության դատարանից կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերը արդեն հնարավոր է դարձել ներկայացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Կառավարչի ընտրության վիճակահանության արձանագրությունը ևս հնարավոր է ներկայացնել Սնանկության դատարան էլեկտրոնային եղանակով՝ դրանով ապահովելով արագ և մատչելի կապ Սնանկության դատարանի և Արդարադատության նախարարության միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում