ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի համավարակի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի համավարակի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի վիճակագրական տվյալներն աշխարհում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 3 միլիոն 834 հազար 140 մարդ: Մահացության ցուցանիշը կազմում է 265.240: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 306 հազար հիվանդ:

Վարակվածների ու մահացության  ցուցանիշով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: Այստեղ կա վարակի 1 միլիոն 264 հազար դեպք, մահացել են մոտ 75 հազարը, բուժվել՝ 213 հազարից ավելի հիվանդ:

Իսպանիան երկրորդն է վարակվածների թվով: Այստեղ կա 253.700 վարակված, մահերի թիվը մոտենում է 26 հազարին: Կա 160 հազար ապաքինված:

Երրորդ տեղում Իտալիան է՝ 215 հազար վարակվածներով: Այս երկրում մահացել է ավելի քան 29 հազար մարդ:

Մեծ Բրիտանիան ունի ավելի քան 200 հազար վարակված: Մահացության ցուցանիշով Միացյալ Թագավորությունը Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Այստեղ գրանցվել է ավելի քան 30 հազար մահ:

Հաջորդում է Ռուսաստանը: Ավելի քան 177 հազար վարակված: Մահացել են 1625-ը:

Վեցերորդ տեղում է Ֆրանսիան: Եվրոպական այս երկրում կա ավելի քան 174 հազար վարակված: Մահացել է մոտ 26 հազար հիվանդ, ապաքինվել՝ 54 հազարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում