ԱԱրևիկ Աբելյան

Եվրամիությանը սպառնում է աննախադեպ տնտեսական անկում

Եվրամիությանը սպառնում է աննախադեպ տնտեսական անկում

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությանը սպառնում է աննախադեպ տնտեսական անկում: Ըստ նախնական կանխատեսումների՝ անդամ երկրներում ՀՆԱ-ի անկումը կլինի ավելի քան 7 տոկոս: Սկզբնական շրջանում մասնագետները հայտարարել էին սպասվող 2.5 տոկոս անկման մասին, սակայն այսօր արդեն թիվը գրեթե եռապատկվել է: Եվրամիության ներկայացուցիչը այս անկումը պատմական է որակել: Մասնագետները նշում են, որ տնտեսության վերականգնումը կսկսվի հաջորդ տարի, սակայն այն թույլ չի տա արագ վերականգնել անկումը:

Տնտեսական հետևանքներից մտահոգ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերագործարկելու երկրի տնտեսությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելանում է:

«Այս ամենից ինչ-որ մեկը տուժում է, այո, բայց մենք պետք է բացենք մեր տնտեսությունը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում