ՄՄարիամ Մխիթարյան

Բարեգործությունը սահմաններ չունի. New York Times

Բարեգործությունը սահմաններ չունի. New York Times

Հազարավոր իռլանդացիներ փող են հավաքում Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներին օգնելու, նաև իրենց պարտքը վերադարձնելու համար:

173 տարի առաջ՝ 1847-ին, չոկտո ցեղը, որն ապրում էր ժամանակակից Օկլահոմա և Միսիսիպի նահանգների տարածքներում, մարդասիրական օգնություն է ցուցաբերել իռլանդացիներին այդ երկրի Մեծ սովի ժամանակ (1845-1849): Հնդկացիները սովյալներին են ուղարկել 710 դոլար: Ի նշան երախտագիտության՝ իռլանդացիները Քորքի նահանգում կանգնեցրել են քանդակ ինը հսկայական փետուրների տեսքով:

Այժմ՝ Covid-19-ի համաճարակի պիկին, օգնության կարիք ունեն Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդները, և իռլանդացիներն աջակցության ձեռք են մեկնել: Նրանք կազմակերպել են բարեգործական միջոցառում, որի ընթացքում գրեթե 2 միլիոն դոլար է հավաքվել նավահո և հոփի ժողովուրդների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում