ՄՄարիամ Մխիթարյան

Պենտագոնը հերքում է ԱՄՆ ներգրավվածությունը Վենեսուելայի իրադարձություններին. Interfax

Պենտագոնը հերքում է ԱՄՆ ներգրավվածությունը Վենեսուելայի իրադարձություններին. Interfax

Միացյալ Նահանգները ներգրավված չէ Վենեսուելայում հեղաշրջման փորձին, լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:

«ԱՄՆ կառավարությունը ոչ մի կապ չունի վերջին մի քանի օրերի ընթացքում Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Կիրակի Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը հայտնել էր, որ իշխանությունները կանխել են Կոլումբիայի զինյալների ծովային ներխուժման փորձը Լա Գուայրա նահանգի կողմից: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ հայտարարել է, որ ներխուժման նպատակն իրեն սպանելն է եղել: Ըստ ՆԳՆ-ի՝ գրոհայիններից ութը սպանվել է, երկուսը՝ ձերբակալվել: Ավելի ուշ հայտնի է դարձել ևս ութ ձերբակալվածի մասին: Մադուրոն ասել է, որ ձերբակալվածների մեջ կա ԱՄՆ երկու քաղաքացի, որոնց նա անվանել է նախագահ Թրամփի անձնական թիկնազորի անդամներ:

2019 թվականի հունվարից Միացյալ Նահանգները Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ և պետության ժամանակավոր ղեկավար է համարում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Վերջինը իրեն ապօրինաբար հռչակել է Վենեսուելայի նախագահ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում