ՄՄարիամ Մխիթարյան

Ֆեյսբուքը քաղաքական կուսակցություններին առնչվող հաշիվներ է ջնջել. Aliq

Ֆեյսբուքը քաղաքական կուսակցություններին առնչվող հաշիվներ է ջնջել. Aliq

Ֆեյսբուքը ջնջել է մոտ 900 հաշիվ, որոնց մեծ մասը (790) կապված են եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ: Այս մասին ասվում է Ֆեյսբուքի՝ մայիսի 6-ին հրապարակված ապրիլյան զեկույցում: Ըստ հաղորդագրության՝ «Վրացական երազանքի» հետ կապված 790 հաշվից 511-ը էջ է, 122-ը՝ խումբ, 101 ֆեյսբուքյան և 56 ինստագրամյան հաշիվ:

Նշվում է, որ հաշիվները կապված են եղել պետական ​​համակարգի նախկին աշխատակից Կոկա Կղանդիաշվիլիի Espersonna լրատվական կազմակերպության հետ: Ֆեյսբուքից ջնջվել են նաև Կղանդիաշվիլիի և նրա կնոջ անձնական հաշիվները, որոնք որոշակի խմբերի և էջերի միջոցով, տարածել են իշխանամետ և հաճախ հակաարևմտյան քարոզչություն:

Ֆեյսբուքը նաև ջնջել է «Սպուտնիկի» վրացական ցանցը: Ենթադրում են, որ այն կապված էր նախկինում այլ երկրներում (Ուկրաինա, Բալթյան երկրներ) հայտնաբերված «Սպուտնիկի» նման ցանցերի հետ, որոնք կեղծ անձնական հաշիվներով և որոշակի թեմատիկ էջերի միջոցով տարածել են իրենց նյութերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում