ՄՄարիամ Մխիթարյան

Սաուդյան աքայադուստրը վախենում է կորոնավիրուսից. Daily Mail

Սաուդյան աքայադուստրը վախենում է կորոնավիրուսից. Daily Mail

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, արքայադուստր Բասմա բինթ Սաուդը մտավախություն է հայտնել, որ նոր կորոնավիրուսով կվարակվի բանտում, որտեղ նրան պահում են առանց մեղադրանք ներկայացնելու: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

56-ամյա արքայադուստրը կալանավորվել է 2019-ի մարտին, երբ փորձել է բուժման նպատակով մեկնել Շվեյցարիա: Դրանից հետո նրա ճակատագիրը հայտնի չէր մինչև 2020 թվականի ապրիլը, երբ Twitter-ի իր էջում նա գրառում էր կատարել՝ խնդրելով իրեն և 28-ամյա դստերը ազատել բանտից ու ներում շնորհել՝ կապված մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի հետ: Սակայն նրա խնդրանքը մնացել է անպատասխան:

Հրատարակության աղբյուրները պնդում են, որ չեն կարողանում կապ հաստատել երկու կանանց հետ: Դուստրը, իբր, հարազատներին հայտնել է, որ իրենց բանտում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, և մայրը վախենում է, որ կարող է վարակվել:

Սաուդյան իշխանությունը չի մեկնաբանել Բասմա բինթ Սաուդի կալանավորման և առողջական վիճակի մասին տեղեկությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում