ՆՆարե Ոսկանյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,7 մլն-ը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,7 մլն-ը. Worldometers

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 3,700,997 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 256 362 մարդ, ապաքինվել՝ 1,227,217-ը: Ակտիվ վարակակիր են 2,217,418 -ը: 

Մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները (1,225,063), Իսպանիան (250 561), Իտալիան (213 013), Մեծ Բրիտանիան (194 990), Ֆրանսիան (170 551), Գերմանիան (166 521), Ռուսաստանը (155 370), Թուրքիան (129 491), Բրազիլիան (110 156):

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են դարձյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում