ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիայում COVID-19 վարակի դեպք գրանցվել էր դեռևս դեկտեմբերին. Reuters

Ֆրանսիայում COVID-19 վարակի դեպք գրանցվել էր դեռևս դեկտեմբերին. Reuters

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Ֆրանսիայում դեկտեմբերին արձանագրված կորոնավիրուսի վարակման դեպքը զարմանալի չէ՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:

ԱՀԿ ղեկավարությունը հայտարարել է, որ միանգամայն հավանական են COVID-19 վարակի վաղ դեպքեր, և չի բացառվում, որ դրանք դեռևս կհայտնաբերվեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մյուս երկրներին հորդորում է նմանատիպ դեպքեր որոնել 2019-ի տվյալների մեջ, քանի որ դա հնարավորություն կտա աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ նոր ու առավել հստակ պատկեր ստանալ:

Ֆրանսիայում թոքաբորբի նախկին նմուշները կրկին թեստավորվել են, ինչի արդյունքում բացահայտվել է, որ հիվանդանոցներից մեկում դեկտեմբերի 27-ին բուժվել է մի տղամարդ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դրանից միայն մեկ ամիս անց էր Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել երկրում հաստատված վարակի առաջին դեպքի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում