ԱԱրման Գալոյան

Եվս երկու ՔԿՀ միացել է սննդի մատակարարման նոր համակարգին

Եվս երկու ՔԿՀ միացել է սննդի մատակարարման նոր համակարգին

2020 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկները ևս միացան սննդի մատակարարման նոր համակարգին, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Այժմ սննդի մատակարարման նոր համակարգին միացել է 12 քրեակատարողականներից 9-ը:

Ըստ քրեակատարողական ծառայության՝ մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

Սննդի մատակարարման նոր մշակույթը քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն ապահովում է դատապարտյալների և կալանավորված անձանց որակյալ սնունդը, այլև մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը,- պնդում է ՔԿԾ-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում