ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի Գերագույն դատարանը որոշում է Նեթանյահուի քաղաքական ճակատագիրը. Associated Press

Իսրայելի Գերագույն դատարանը որոշում է Նեթանյահուի քաղաքական ճակատագիրը. Associated Press

Իսրայելի Գերագույն դատարանը սկսել է քննարկումներ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետագա գործունեության հարցով: Դատարանը պետք է որոշի՝ վարչապետը, ում քրեական մեղադրանք է ներկայացվել, իրավունք ունի՞ կառավարություն ձևավորել, հայտնում է Associated Press-ը:

Ըստ դիտորդների՝ դատարանի որոշումը, որը կայացվելու է մեկ շաբաթվա ընթացքում, կարող է խորացնել պառակտումն Իսրայելում:

Եթե ​​դատարանը որոշում կայացնի ի վնաս Նեթանյահուի, դա կհանգեցնի մեկ տարում աննախադեպ՝ չորրորդ անընդմեջ ընտրությունների, ինչպես նաև կառաջացնի Նեթանյահուի կողմնակիցների կատաղի արձագանքը: Նրանք դատարանին կմեղադրեն անհարկի քաղաքական միջամտության համար:

Եթե որոշումը լինի հօգուտ Նեթանյահուի, նրա քննադատները այդ քայլը կհամարեն երկրի հետագա թուլացում ժողովրդավարական փխրուն ինստիտուտների պատճառով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում