ՄՄարիամ Մխիթարյան

Նավթի համաշխարհային գները նվազում են. Interfax

Նավթի համաշխարհային գները նվազում են. Interfax

ԱՄՆ-ը քննարկում է չինական ապրանքների նկատմամբ տուրքերը բարձրացնելու հարցը՝ որպես ՉԺՀ-ին պատասխանատվության ենթարկելու միջոցներից մեկը: Պեկինին մեղադրում են կորոնավիրուսային վարակի մասին տեղեկությունները թաքցնելու համար:

WTI տեսակի նավթի ֆյուչերսը հունիսին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել է գինը 1,4 դոլարով (7.08%) և հասել մեկ բարելի դիմաց 18,38 դոլարի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին ասել էր, որ Չինաստանը, նրա կարծիքով, «սխալ է թույլ տվել»՝ փորձելով թաքցնել կորոնավիրուսի տարածումը: Նա նշեց, որ տուրքերի ներմուծումը «կարևոր գործիք» է ՉԺՀ-ի հետ բանակցություններում:

Dow Jones-ի մասնագետները, սակայն, կարծում են, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի վերսկսումը երկարաժամկետ հեռանկարում վնասակար է նավթի գների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում