ՆՆարե Ոսկանյան

Մումբայում ֆլամինգոների այս տարվա քանակն ուղղակի ապշեցուցիչ է․ News.sky.com

Մումբայում ֆլամինգոների այս տարվա քանակն ուղղակի ապշեցուցիչ է․ News.sky.com

Ֆլամինգոները հանգստանում են Մումբայի հանգիստ փողոցներում և թարմ օդում։ Այս թռչուններն այս շրջանում չվում են, բայց այս տարի նրանց քանակն ուղղակի ապշեցուցիչ է։ Այս մասին գրել է news.sky.com-ը։

Մինչ Մումբայի բնակիչներին հորդորում են տանը մնալ, ֆլամինգոները գրավում են քաղաքը։ Քաղաքի միլիոնավոր բնակիչներ գտնվում են տանը՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար, որի հետևանքով արդեն ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 235000 մարդ։

Տասնյակ հազարավոր ֆլամինգոներ գալիս են ու լճերը, խոնավ տարածքները դարձնում վարդագույն։ Դրանք համարվում են չվող թռչուններ և իրենց զուգավորման շրջանից հետո գալիս են Հնդկաստանի հարավային և արևմտյան ափամերձ շրջաններ։ Հազվադեպ է պատահում, երբ նրանք այդքան շատ լինեն։

Ենթադրվում է, որ սովորաբար աղտոտված քաղաքի ներկայիս ջինջ երկինքը, հանգիստ փողոցները և մաքուր օդը թռչունների կյանքն ավելի գրավիչ են դարձրել։

Շատ երկրներում սահմանափակումները բերել են բնապահպանական փոփոխություններ, բազմաթիվ լուսանկարներում կարող ենք տեսնել, թե ինչպես են կենդանիները փողոցներում շրջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում