ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Ռեմդեսիվիր դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման ժամանակ. Интерфакс

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Ռեմդեսիվիր դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման ժամանակ. Интерфакс

ԱՄՆ սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչությունը հավանության է արժանացրել COVID-19 կորոնավիրուսային վարակի ծայրահեղ դեպքերի ժամանակ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը: Այս մասին տեղեկությունները հրապարակվել են վարչության կայքում՝ գրում է Интерфакс-ը:

FDA-ը հայտնում է, որ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կլինիկական հետազոտության ժամանակ մի շարք հիվանդների մոտ կրճատել է բուժման ընթացքը, սակայն դեղամիջոցի արդյունավետության ու անվտանգության մասին ամբողջական տեղեկատվություն դեռևս չկա: Այսպիսով, «Ռեմդեսիվիր» ստացած հիվանդներն ապաքինվում են միջինը 11 օրում:

Դեղամիջոցը թույլատրվում է օգտագործել վարակված այն մեծահասակների ու երեխաների բուժման ժամանակ, որոնք ծանր վիճակում են, և որոնց մոտ զարգանում է շնչառական անբավարարություն:

«Ռեմդեսիվիրը» օգտագործվել է Էբոլայի, SARS և MERS վարակների բուժման ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում