ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում մեղմացվում է կարանտինը. Strana.ua

Ուկրաինայում մեղմացվում է կարանտինը. Strana.ua

Մարտի 12-ից Ուկրաինայի կառավարությունը COVID-19-ի բռնկման պատճառով մեկ ամիս համաժողովրդական կարանտին հայտարարեց, սակայն հետագայում ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 11-ը:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի Վարչապետ Դենիս Շմիգալը ներկայացրեց  կարանտինից դուրս գալու կառավարության ծրագիրը, որը նախատեսում է հինգ փուլ: Այսօրվանից կարանտինի մեղմացումը սկսվել է, ամբողջ երկրում բացվել են մթերային շուկաները:

Սակայն ծովափնյա տարածքներն առայժմ փակ կլինեն: Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Ուկրաինայի իշխանությունները մայիսյան տոներին արգելափակել են քաղաքացիների մուտքը Սև և Ազովի ծովերի ափեր: Այնտեղ պարեկելու են իրավապահները, իսկ  կարանտինի կանոնները խախտողները կտուգանվեն:

 Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է հիվանդության 10.861 դեպք, կա 272 զոհ, վերականգնվել է 1413 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում