ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի համաճարակը՝ աղջիկ փախցնելու միջո՞ց. Ermenihaber

Կորոնավիրուսի համաճարակը՝ աղջիկ փախցնելու միջո՞ց. Ermenihaber

Ստամբուլում երիտասարդը դիմել է բաժանված ընկերուհուն վերադարձնելու յուրօրինակ միջոցի: Նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք։ Կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով նա գնացել է ընկերուհու տուն։

Երիտասարդը ներկայացել է որպես բժիշկ և հայտնել, որ աղջկա հարազատներից մեկի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով պետք է շտապ թեստ անցկացնել։

Աղջկան անմիջապես տնից հանել են ու նստեցրել մեքենան: Ճանապարհին նա նկատել է, որ բժիշկն իր նախկին ընկերն է, և ավելի ուշ մի մեքենայից մյուսը տեղափոխվելու ժամանակ կարողացել է փախչել ու դիմել ոստիկանություն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում