ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը ԱՀԿ-ին թույլ չի տալիս մասնակցել կորոնավիրուսի առաջացման հետաքննությանը. Sky News

Չինաստանը ԱՀԿ-ին թույլ չի տալիս մասնակցել կորոնավիրուսի առաջացման հետաքննությանը. Sky News

Չինաստանի իշխանությունները մերժել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայցը՝ մասնակցելու նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հետ կապված հետաքննությանը, ասել է Չինաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գոդեն Գալեան:

Նա նշել է, որ նոր համաճարակները կանխելու նպատակով ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները:

Գալեան նաև նշել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին չեն տրամադրել Ուհանի վիրուսաբանության երկու լաբորատորիաների փաստաթղթերը: Ըստ նրա՝ ԱՀԿ-ն չի կասկածում վիրուսի բնական, ոչ արհեստական ​​ծագմանը: «Այնուամենայնիվ, լաբորատոր գրառումները պետք են որպես վիրուսի ամբողջական ուսումնասիրության մաս»,- ավելացրել է Գալեան:

Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ի սկզբանե Չինաստանը պահպանել է բաց և պատասխանատու դիրքորոշում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակի վերաբերյալ տվյալներ հրապարակելու հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում