ՄՄարիամ Մխիթարյան

Անդրեյ Բելուսովը ժամանակավորապես դարձավ ՌԴ նոր վարչապետը. Interfax

Անդրեյ Բելուսովը ժամանակավորապես դարձավ ՌԴ նոր վարչապետը. Interfax

Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին ժամանակավորապես կփոխարինի վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելուսովը: Միշուստինը բուժվում է կորոնավիրուսից:

Բելուսովը Միշուստինի նոր կառավարություն մտավ 2020 թվականի հունվարին: Մինչ այդ՝ մոտ յոթ տարի, նա եղել է նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականը:

Բելուսովը նոր կառավարությունում միակ առաջին փոխվարչապետն է: Նրա պատասխանատվության շրջանակը շատ մեծ է, ներառյալ տնտեսական զարգացումը, ազգային նախագծերի իրականացումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ու ներդրումային միջավայրի զարգացման ծրագիրը: Հավանաբար, նա ժամանակավորապես համատեղելու է փոխվարչապետի և վարչապետի պարտականությունները, ինչպես նաև պատասխանատու կլինի տնտեսության զարգացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում