ՄՄարի Կոստանյան

Հարավային Կորեայում հրդեհը 40 մարդու կյանք է խլել. The Guardian

Հարավային Կորեայում հրդեհը 40 մարդու կյանք է խլել. The Guardian

Հարավային Կորեայի բնակավայրերից մեկի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է մոտ չորս տասնյակ մարդ: Եվս 10 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից 8-ի վիճակը ծանր է՝ գրում է Guardian պարբերականը:

Հայտնի է դարձել, որ քառահարկ կառույցում շինարարական աշխատանքներ էին կատարվում: Պահեստում բռնկված հրդեհը մեծ արագությամբ տարածվել է, ինչը ներսում գտնվողներին հնարավորություն չի տվել արագ հեռանալու:

Ողբերգական դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Ականատեսների հավաստմամբ՝ նախքան հրդեհը մոտ 10 պայթյուն է լսվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում