ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան խոստացել է թույլ չտալ Հյուսիսային հոսք 2-ի ավարտը. РИА Новости

Ուկրաինան խոստացել է թույլ չտալ Հյուսիսային հոսք 2-ի ավարտը. РИА Новости

Հյուսիսային հոսք-2 գազատարի կառուցումից հետո «Գազպրոմը» հիմք չունի շարունակելու գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով՝ 2025 թվականին պայմանագրի ավարտից հետո: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական գազափոխանցման համակարգի օպերատորի գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը: Հյուսիսային հոսք 2-ի շինարարության ավարտը Ուկրաինայի համար կհանգեցնի 50 միլիարդ խորանարդ մետր գազի կորստի: 

Մակոգոնը խոստացել է «առավելագույն ջանքեր գործադրել» խողովակաշարի երկրորդ փուլի իրականացումը կանխելու համար: Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ այն «հստակ քաղաքական բնույթ» ունի և հակասում է «համերաշխության եվրոպական սկզբունքներին»:

Հյուսիսային հոսք 2-ը նախատեսում է 55 միլիարդ խորանարդ մետր գազը Ռուսաստանից Բալթիկ ծովով հասցնել Գերմանիա: Նախագծին դեմ է ԱՄՆ-ը, որը ցանկանում է Եվրամիություն առաքել  իր հեղուկացված բնական գազը, ինչպես նաև Ուկրաինան և եվրոպական մի շարք երկրներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում