ՄՄարիամ Մխիթարյան

Բորիս Ջոնսոնը նորից հայր է դարձել. BBC

Բորիս Ջոնսոնը նորից հայր է դարձել. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացու Քերի Սայմոնդսը տղա է լույս աշխարհ բերել:

Վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ առողջ երեխա է ծնվել, մայրն ու նորածինը շատ լավ են զգում:

Քերրի Սայմոնդսը 24 տարով երիտասարդ է Բորիս Ջոնսոնից: Նրանք առաջին չամուսնացած զույգն են Բրիտանիայի պատմության մեջ, որոնք ապրել են վարչապետի  նստավայրում՝ Դաունինգ 10 փողոցում:

Սա Ջոնսոնի երկրորդ ամուսնությունն է: Առաջին կնոջից նա չորս երեխա ունի: 2018 թվականին նրանք հայտարարեցին իրենք բաժանության մասին:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ վարչապետը կարող է լինել նաև արվեստաբան քննադատ Հելեն Մակինիթայրի ապօրինի երեխայի հայրը: Ինքը ՝ Ջոնսոնը, 2019 թվականին հրաժարվել է ուղղակի պատասխանել այն հարցին, թե քանի երեխա ունի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում