ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը չի ցանկանում սրել հարաբերությունները Չեխիայի հետ. Զախարովա. РИА Новости

Ռուսաստանը չի ցանկանում սրել հարաբերությունները Չեխիայի հետ. Զախարովա. РИА Новости

Մոսկվան չի ցանկանում լարվածություն առաջացնել Չեխիայի հետ հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Մոսկվային ուղղված Չեխիայի մեղադրանքները Պրահայի քաղաքական գործիչներին սպանելու հարցով:

«Մեզ ցանկալի չէ հարաբերությունների լարվածությունը, և մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Մենք հավատում ենք, որ այդ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի հիմունքներով»,- ասել է Զախարովան:

Պրահայի Respekt շաբաթաթերթը, վկայակոչելով տեղական հատուկ ծառայությունների աղբյուրը, գրել է, որ, իբր, երեք շաբաթ առաջ մի տղամարդ է ժամանել Պրահա՝ Ռուսաստանի դիվանագիտական ​​անձնագրով, որն իր ճամպրուկում մահացու թույն է ունեցել: Շաբաթաթերթը ենթադրել է, որ թույնը նախատեսված էր Պրահայի քաղաքային երկու քաղաքական գործիչներին վերացնելու համար: Նրանք կապված են Մարշալ Կոնևի հուշարձանի քանդման և Ռուսաստանի դեսպանատան դիմացի հրապարակը Բորիս Նեմցովի անունով անվանափոխելու հետ:

Չեխիայի վարչապետ Բաբիշը չի ընդունել երկրից Ռուսաստանի դեսպանի արտաքսման պահանջը, բայց և շեշտել է, որ Չեխիան միջազգային խոշոր տերություններին թույլ չի տա  միջամտել իրենց քաղաքական գործերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում