ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում պարետային ժամը կտևի մինչև մայիսի 22-ը. Aliq

Վրաստանում պարետային ժամը կտևի մինչև մայիսի 22-ը. Aliq

Ըստ ապրիլի 29-ի տվյալների՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 6 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 517-ի, կա 6 մահ, 168 հիվանդ առողջացել է:

Միաժամանակ, այսօրվանից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում, կրկին արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: Պարետային ժամը Վրաստանում, հավանաբար, կտևի մինչև մայիսի 22-ը:

Վրաստանի Առողջապահության նախարարությունն էլ վրացական «Սոլեմարտ» ընկերության հետ 30 000 արագ թեստեր գնելու պայմանագիր է կնքել: Պեկինից էլ հատուկ չվերթով Վրաստան է բերվել 52 տոննա բեռ, այդ թվում`40 հազար կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստ, 20 հազար հակամարմինների թեստ, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում