ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն հետաձգել է իր ավանդական ուղերձը կորոնափսիխոզի պատճառով. Interfax

Լուկաշենկոն հետաձգել է իր ավանդական ուղերձը կորոնափսիխոզի պատճառով. Interfax

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետաձգել է ավանդական ուղերձը խորհրդարանին և ժողովրդին, կորոնավիրուսային համաճարակի, իր խոսքերով՝ կորոնափսիխոզի պատճառով:

Լուկաշենկոն նաև կարծում է, որ այս իրավիճակում տրամաբանական է իր ուղերձը համատեղել նախընտրական ծրագրի հետ: Հաջորդ նախագահական ընտրությունները Բելառուսում պետք է տեղի ունենան 2020 թվականի օգոստոսի 30-ից ոչ ուշ:

Բելառուսի նախագահը, սակայն, չհետաձգեց ապրիլի 25-ին նախատեսված հանրապետական շաբաթօրյակը: Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2 միլիոն 300 հազար մարդ՝ երկրի բնակչության մոտ մեկ քառորդը: Դեռևս ապրիլի 21-ին Լուկաշենկոն ասել էր, որ շաբաթօրյակը չեղյալ համարելու կամ հետաձգելու հիմք չի տեսնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում