Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակն, վերջին տվյալների համաձայն, տարածվել է 210 երկրում: COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 3,139,588-ը: Ապաքինվածների թիվը մետենում է մեկ միլիոնին՝ կազմելով959,258 մարդ, մահացածների թիվն անցնում է 218 հազարը:
Վիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է: Այստեղ վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը՝ 1,035,765: Մահացածների թիվը կազմում է 59,266: Առողջացել է 142,238 մարդ: ԱՄՆ-ում երեկ արձանագրվել է 25 հազարից ավելի նոր դեպք:
Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իսպանիան է, այստեղ կա հաստատված 232,128 դեպք: Ապաքինվածները 123,903 են, իսկ մահացածները՝ 23,822:
Իտալիան աշխարհում երրորդն է: Այստեղ վարակվել է 201,505 մարդ, որից 68,941 մարդ ապաքինվել է: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 27,359 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է: 165,911 վարակվել է այստեղ, որից 23,660-ը մահացել են, իսկ 46,886-ը՝ ապաքինվել:
Չինաստանն է, որտեղ հիվանդ է 81 հազար 470 մարդ: Ի դեպ, Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:
Վարակված երկրների հնգյակում է նաև Միացյալ թագավորությունը: Մեծ Բրիտանիայում վարակվել է 161,145 մարդ, մահացել՝ 21,678 մարդ:
Գերմանիայում երեկ շուրջ 1000 նոր դեպք է արձանագրվել: Այստեղ ընդհանուր առմամբ 159,912 դեպք է գրանցվել, որից
120,400 մարդ արդեն ապաքինվել է, իսկ 6,314-ը մահացել:
114,653 դեպք գրանցվել է Թուրքիայում, մահացել է 2,992, առողջացել՝ 38,809 մարդ: Ռուսաստանում 93,558 դեպք է արձանագրվել: Մահացածների թիվը 867 է, ապաքինվածներինը՝ 8,456:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 517 դեպք կա, 6 մարդ մահացել է, 168-ը՝ ապաքինվել:, Ադրբեջանում կա 1,717 դեպք, մահացել է 22, ապաքինվել՝ 1229 մարդ:










