ՄՄարիամ Մխիթարյան

Լիտվայի մայրաքաղաքը վերածվում է բացօթյա սրճարանի. Guardian

Լիտվայի մայրաքաղաքը վերածվում է բացօթյա սրճարանի. Guardian

Վիլնյուսի իշխանությունը որոշել է փակել քաղաքի կենտրոնում գտնվող հիմնական հրապարակներն ու փողոցները մեքենաների համար և թույլ տալ, որ սրճարաններն ու ռեստորանները այնտեղ սեղաններ տեղադրեն:

Սոցիալական հեռավորության կանոնները դարձյալ գործելու են: Այժմ սրճարան կամ ռեստորան մուտքը թույլատրվում է մեկ անձով, և կարելի է նստել, եթե սեղանների միջև կա առնվազն երկու մետր հեռավորություն: Սակայն Հին քաղաքում այդ հեռավորությունը դժվար է պահել ինչպես ներսում, այնպես էլ դրսում, քանի որ փողոցները նեղ են և երկու սեղանից ավել հնարավոր չէ տեղադրել:

Քաղաքապետարանն էլ ռեստորանների ու սրճարանների տերերին առաջարկել է օգտագործել քաղաքի գլխավոր փողոցներն ու հրապարակները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում