ՆՆարե Թադևոսյան

Կանանց հանդեպ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք․ ՄԻՊ

Կանանց հանդեպ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է․
 
«Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը և դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է:
 
Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում, այն էլ՝ կին պատգամավորի նկատմամբ:
 
Կնոջ հանդեպ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
 
Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:
 
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
 
Կանանց հանդեպ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:
 
Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն, և վերջ»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում