ՄՄարի Կոստանյան

Որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը. Reuters

Որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը. Reuters

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 15-ին երկրի գլխավոր միջոցառմանը, հավանաբար, չի մասնակցել ոչ թե հիվանդության, այլ՝ կորոնավիրուսով պայմանավորված մտավախությունից ելնելով: Նման տեսակետ են հայտնել Հարավային Կորեայի իշխանությունները՝ գրում է Reuters գործակալությունը:

Հյուսիսկորեացի առաջնորդը չի մասնակցել իր պապի և երկրի հիմնադիր Կիմ Իլ Սոնգի ծննդյան տոնի կապակցությամբ Հյուսիսային Կորեայում անցկացվող հանրային միջոցառմանը: Երկրի համար աննախադեպ երևույթ է, որ առաջնորդը բացակայել է միջոցառման ժամանակ, ինչը Կիմ Չեն Ընի առողջական վիճակի և նույնիսկ մահվան մասին լուրերի տեղիք էր տվել:

Հարավային Կորեայի իշխանությունները նշել են, որ հյուսիսային հարևանի մոտ արտասովոր շարժ կամ իրադարձություններ տեղի չեն ունենում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում