ԱԱրման Գալոյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 915 000 մարդ. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 915 000 մարդ. Worldometers

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 3,043,401 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 210 204 մարդ, ապաքինվել՝ 915 741-ը: Ակտիվ վարակակիր են 1,917,456-ը:  

Մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները (999 390), Իսպանիան (229 422), Իտալիան (199 414), Ֆրանսիան (165 842), Գերմանիան (158 213), Մեծ Բրիտանիան (157 149), Թուրքիան (112 261), Իրանը (91,472), Ռուսաստանը (87 147), Չինաստանը (82 830):

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են դարձյալ ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում