ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսից վախեցած, աշխատել չցանկացող ամերիկացիները կպատժվեն. Reuters

Կորոնավիրուսից վախեցած, աշխատել չցանկացող ամերիկացիները կպատժվեն. Reuters

ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն վերադառնալ աշխատանքի՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում իրենց առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով, գործազրկության նպաստներ չեն ստանա: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք պաշտոնատար անձանց և փորձագետների հայտարարությունները:

Երկրի բնակիչները ստիպված կլինեն այս խնդրի առաջ կանգնել արդեն հենց ընթացիկ շաբաթում, քանի որ ԱՄՆ մի շարք նահանգների իշխանություններ սկսել են միջոցներ ձեռնարկել կարանտինի պատճառով կաթվածահար եղած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ: Օրինակ՝ Ջորջիայի նահանգապետի որոշման համաձայն՝ վարսահարդարման, մատնահարդարման և դաջվածքների սրահները կբացվեն մայիսի 1-ին, իսկ ռեստորանները կսկսեն այցելուներ ընդունել մայիսի 4-ից:

Էմորի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Սմիթն անընդունելի է համարել  կորոնավիրուսի պայմաններում գործազրկության նպաստի վերաբերյալ նահանգների օրենքները, քանի որ դրանք մարդկանց դրդում են ռիսկի ենթարկել իրենց կյանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում