ՄՄարիամ Մխիթարյան

Մարդկանց տներում չենք փակի. Լուկաշենկոն չի շտապում. РИА Новости

Մարդկանց տներում չենք փակի. Լուկաշենկոն չի շտապում. РИА Новости

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսին խորհուրդ է տվել կարանտին հայտարարել, ընդհուպ պարետային ժամ հաստատելը, սակայն նախագահ Լուկաշենկոն դիմադրում է:

Բելառուսի նախագահը բացատրել է, թե ինչու են իշխանությունները հրաժարվում սահմանափակումներ մտցնել մարդկանց տեղաշարժի և տնտեսության աշխատանքի վրա կորոնավիրուսային վարակի պայմաններում: Նա Ռուսաստանի և եվրոպական պետությունների օրինակով փորձել է ապացուցել, որ սահմանափակումները ոչ մի դրական արդյունքի չեն հասցրել, մարդիկ շարունակում են վարակվել ու մահանալ: Ըստ Լուկաշենկոյի՝ այդ միջոցառումները միայն խուճապ են առաջացնում մարդկանց շրջանում:

Նա նաև բացատրել է, թե ինչու հանրապետությունում ձեռնարկությունները չեն դադարեցրել աշխատանքը: Ըստ նախագահի՝ չաշխատելով երկիրը կկանգներ ընտրության առաջ. կա՛մ սովից մեռնել, կամ էլ անցնել հարուստ և ուժեղ պետությունների պաշտպանության տակ: Բելառուսն ընտրել է իր ճանապարհը՝ աշխատել և չկանգնեցնել տնտեսությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ Բելառուսում COVID-19-ից վարակակիրների թիվն ավելացել է օրական 873-ով` հասնելով 10.46 հազարի, ընդհանուր առմամբ մահացել է 72 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում