ՄՄարիամ Պետրոսյան

Ռուսաստանում 874 զինծառայող վարակված է կորոնավիրուսով. РИА Новости

Ռուսաստանում 874 զինծառայող վարակված է կորոնավիրուսով. РИА Новости

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է համակարգում 874 զինծառայողի կորոնավիրուսով վարակվելու մասին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, gերատեսչությունից հայտնել են նաև, որ զինված ուժերում մարտից մինչև ապրիլի 26-ը կատարվել են համատարած թեստավորումներ: Թեստի դրական արդյունքով զինվորականներն այժմ բուժում են ստանում:

Պաշտպանության նախարարության հոսպիտալներում այժմ 314 հիվանդ կա, տարբեր վայրերում մեկուսացված է 175-ը, քաղաքացիական հիվանդանոցում է 6, տանը մեկուսացած է 379 զինվորական:

Բացի այդ, կորոնավիրուս է հաստատվել նաև Պաշտպանության նախարարության 779 կորսանտների ու ռազմական ուսումնական հաստատությունների  ուսանողների մոտ: 192 անձ էլ վարակված է նախապատրաստական ուսումնական հաստատություններում, ադ թվում նաև մանկավարժներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում