ՄՄարի Կոստանյան

Հայոց ցեղասպանության պատկերները դաջված են մարդկանց մտքերում ու սրտերում. SANA

Հայոց ցեղասպանության պատկերները դաջված են մարդկանց մտքերում ու սրտերում. SANA

Աշխարհի բոլոր մարդկանց մտքերում ու սրտերում դեռևս դաջված են Հայոց ցեղասպանության պատկերները: Հայերի համակարգված կոտորածին է անդրադարձել SANA գործակալությունը՝ նշելով, որ թեպետ 105 տարի է անցել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից, սակայն ցեղասպանության հետևանքները մինչև այսօր դեռևս լսելի են աշխարհի տարբեր ծայրերից:

Այս ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված վայրագությունների ամենասարսափելի դրսևորումներից մեկն է: Այսօր էլ Էրդողանի ռեժիմն այդ բռնությունը կիրառում է այդ տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների դեմ՝ հետևելով այլևս գոյություն չունեցող Օսմանյան սուլթանության օրինակին:

SANA գործակալությունը գրում է, որ Հայոց ցեղասպանությունը մեծ հարված է հասցրել հայերին, և ամենասարսափելին այն է, որ հայերը  հայրենազրկվել են և ունեզրկվել, տեղահանվել են ու սփռվել աշխարհի տարբեր հատվածներով:

Չնայած հարյուրամյակներ շարունակ թրքացվելուց տառապած՝ սիրիացիներն առաջիններից մեկն են եղել, որ գրկաբաց ընդունել են ցեղասպանությունից փրկված հայերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում