ՄՄարիամ Պետրոսյան

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարտին Լեման ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Լեման իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները հնարավոր չեղավ պատշաճ իրականացնել՝ բոլորին հայտնի արտակարգ իրավիճակի պատճառով։ 

«Այս տարի լրանում է Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի 55-րդ տարեդարձը, որը միջազգային ասպարեզում առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը»,- հիշեցրել է Մարտին Լեման։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում