ՄՄարիամ Պետրոսյան

Ապրիլի 27-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն որոշ գործողություններ. ոստիկանություն

Ապրիլի 27-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն որոշ գործողություններ. ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թ. ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.

1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում.

2․ տրանսպորտային միջոցների խոտանում.

3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակում, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացում։

Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում