ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» ուղերձը. Ermenihaber

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» ուղերձը. Ermenihaber

 

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որը ներառում է մոտ 20 կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնություն, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։

«1915 թ․ապրիլի 18-ը և ապրիլի 24-ը օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարման ժամանակաշրջանի երկու մեծ ողբերգություններն են, ասորիների և հայերի ցեղասպանությունները։

Հայոց ցեղասպանությունը Անատոլիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դեմ իրականացված հարձակում է։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն 1․5 մլն հայերի ջարդ է, այլև դարեր ի վեր Անատոլիայի ամբարած մշակույթի ոչնչացումը։ Այն 105 տարի չփակված վերք է»,- ասվում է ուղերձում:

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը» հայտարարել է, որ իրենք կողմ են, որպեսզի «օսմանյան-թուրքական իշխող վերնախավը դատապարտվի ցեղասպանության հանցագործության համար, ինչպես նաև կողմ են ներողություն խնդրել հայ ժողովրդից, անվերապահորեն ճանաչել արևմտահայերի սերունդներին վերադարձնելու իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց գույքի վերադարձը և ինչ-որ չափով վիրակապել այդ հոսող վերքը»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում