ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը անհասկանալի է. The Jerusalem Post

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը անհասկանալի է. The Jerusalem Post

Իսրայելի առաջնորդներից շատերը երկրի պատմության ընթացքում հրապարակայնորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. բայց որպես ազգ՝ հրեական պետությունը հրաժարվել է դա անել:

Այս շաբաթ իսրայելացիներն ու հրեաներն ամբողջ աշխարհում ճանաչում և հիշում են Հոլոքոստը, որի ժամանակ նացիստների ձեռքով բարբարոսաբար և դաժանորեն սպանվեց վեց միլիոն հրեա: Բայց Հոլոքոստի հիշատակի օրից ընդամենը մի քանի օր անց (Yom HaShoah) նշվում է ցեղասպանության հիշատակի ևս մեկ օր` Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ը օսմանյան թուրքերի ձեռքով սպանված ավելի քան մեկ միլիոն հայերի հիշատակի օրն է:

Չնայած Իսրայելի պատմությանը՝ լի արաբական պետությունների կողմից հրեաների էթնիկ զտումներով և ջարդերով, և, իհարկե, Հոլոքոստին, Իսրայելը չի ​​ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ոչ էլ փորձում է այն լուսաբանել:  Փաստորեն, Քնեսետը չի կարողանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը տարբեր քաղաքական շահերի պատճառով:

2018-ին Քնեսետի անդամ Թամար Զանդբերգը առաջարկեց օրինագիծ `այդ բացը լրացնելու համար, բայց նախագիծը չեղյալ հայտարարվեց կառավարության ընդդիմանալու պատճառով: 2019-ին կառավարության բազմաթիվ ղեկավարներ կոչ արեցին Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց քվեարկությունը ձգձգվեց և ի վերջո չեղարկվեց, դարձյալ կառավարության (կոալիցիայի) աջակցության բացակայության պատճառով: 2020-ին քաղաքական այս ձախողումը պարզապես անազնիվ է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում