ՄՄարիամ Մխիթարյան

Կիպրոսը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Cyprus Mail

Կիպրոսը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Cyprus Mail

Մարդասիրական և արտասահմանյան կիպրոսցիների հարցերով Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոթիս Ֆոթիուն հայտնել է իր երկրի հարգանքն ու աջակցությունը հայերին Ապրիլի 24-ի՝  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ:

«Դա մարդկության ժամանակակից պատմության մեծագույն հանցագործություններից մեկն է, որին հաջորդեց Պոնտոսում և Փոքր Ասիայում բնակվող հույների ցեղասպանությունը»,- գրել է նա հայտարարության մեջ:

Ֆոթիուն ասել է, որ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 միլիոն հայերի սպանությունը անպատիժ է մնացել, բայց չպետք է մոռացվի:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները Կիպրոսում իրականացվում են Նիկոսիայի «Սուրբ Աստվածածին» հայկական տաճարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում