Տարեսկզբից Եվրոպա եկած ապօրինի ներգաղթյալների թիվը հասել է կես միլիոնի

Տարեսկզբից Եվրոպա եկած ապօրինի ներգաղթյալների թիվը հասել է կես միլիոնի

Վերջին շաբաթներին համաշխարհային լրատվադաշտի համար մեկ թեման ներգաղթյալների զանգվածային հոսքն է Եվրոպա: Հարյուրհազարավոր գաղթականներ փախչում են Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող հակամարտություններից եւ տնտեսական իրավիճակից: Նրանք Սերբիայով թափանցում են նախ Հունգարիա, ապա՝ Ավստրիա եւ Գերմանիա:

Ներգաղթյալների հոսքը ծովային սահմանով ընդունելու առաջին գծում են նաեւ Իտալիան եւ Հունաստանը: Բուդապեշտը, որը Եվրամիությունում փախստականների առաջին ապաստանն է, մեծ դժվարությամբ թույլատրեց քաղաքի երկաթուղային կայարանում արգելափակված հազարավոր ներգաղթյալների առաջին խմբերին մեկնել Ավստրիա:

Փախստականների նպատակակետը, սակայն, առավել բարձր սոցիալական վճարներ տրամադրող երկրներն են՝ Գերմանիան եւ Շվեդիան:

Տարեսկզբից Հին աշխարհ է մուտք գործել մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան երկրներից փախած ավելի քան կես միլիոն մարդ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում