ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին. ALIQ

Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին. ALIQ

Վրաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թբիլիսին հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Առայժմ պարզ չէ՝ արդյոք դա կապված է Ուկրաինայի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման հե՞տ: Վրաստանի արտգործնախարարությունը ո՛չ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը:

Դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն ևս հստակ չի պատասխանել իրեն հետ կանչելուն վերաբերող հարցին: Ավելի վաղ այդ քայլը հնարավոր էր համարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի անդամ Ռատի Իոնաթամիշվիլին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում